Իրանը բանակցություններ է վարել կատարցի միջնորդների հետ և ԱՄՆ-ից պատասխան է սպասում. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Նյու Յորքում հանդիպել է կատարցի միջնորդների հետ՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման առաջարկը, և հույս ունի շուտով ստանալ ԱՄՆ-ի պատասխանը Թեհրանի առաջարկներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ հրապարակման՝ Արաղչին լրագրողներին հայտնել է, որ կատարցի միջնորդները հանդիպման ժամանակ քննարկված գաղափարները կփոխանցեն ԱՄՆ-ին. Թեհրանը հույս ունի Վաշինգտոնի վերջնական պատասխանը ստանալ առաջիկա մեկ շաբաթում։

«Մենք քննարկեցինք գաղափարներ, ինչպես նաև այն հարցը, թե ինչպես գտնել լուծումներ՝ Իրանի պայմանները բավարարելու և դրանք իրագործելու համար։ Նրանք որոշակի գաղափարներ ունեին, և մենք քննարկում ունեցանք. նրանք դա կներկայացնեն նաև ամերիկյան կողմին», - ասել է Արաղչին։

Հարցին՝ արդյոք նա կմնա Նյու Յորքում՝ սպասելու ԱՄՆ պատասխանին, Արաղչին պատասխանել է, որ մի քանի ժամից վերադառնում է Թեհրան։

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանը հայտարարել էր, որ իր ծրագրով ԱՄՆ-ին կոչ է արվում ապասառեցնել իրանական ակտիվները, վերացնել պատժամիջոցները և դադարեցնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ Արաղչիի խոսքով՝ այդ քայլերը կարող են իրականացվել չորս կամ հինգ օրվա ընթացքում՝ թույլ տալով վերաբացել Հորմուզի նեղուցը և մեկ շաբաթում բանակցություններ սկսել վերջնական համաձայնագրի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, մերժել էր այս ծրագիրն՝ այն որակելով «անընդունելի»։

Միևնույն ժամանակ ամերիկացի մի պաշտոնյա Al Jazeera-ին հայտնել է, որ անուղղակի բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են։ Ըստ աղբյուրի՝ բանակցությունները «դրական են և կառուցողական», սակայն համաձայնություն չի լինի, մինչև չհասցեագրվի Իրանի միջուկային ծրագրի հարցը;

Հայերեն English Español Français Русский

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը

«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

Նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին ուժի սկզբունքը ավելի որոշիչ դեր ունի, քան նախկինում ձևավորված կանոնները. քաղաքագիտական տեսակետ

Ռուբիոն հայտարարել է բրիտանական ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում օտարերկրյա հետքի մասին

Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Իրանի խորհրդարանն արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին