Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալել էր Չեռնոգորիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը մի քանի լավ հնարավորություններ բաց թողեցին հանդիպման հաշիվը բացելու համար: Հանդիպման 20-րդ րոպեին` Չեռնոգորիայի գրոհներից մեկի ժամանակ, տուգանային հրապարակում չկողմնորոշվեց Էրիկ Փիլոյանն ու գնդակն ինքն ուղարկեց սեփական դարպասը:

34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի արագ հակագրոհներից մեկի ժամանակ, դարպասապահի դիմաց մենակ դուրս եկավ ու գնդակը դարպասն ուղարկեց Արթուր Սերոբյանը: Վերջինս հոբելյանական 30-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ընտրանու կազմում: Սակայն չէր էլ անցել 4 րոպե, Չեռնոգորիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլա Կրիստովիչը:

Երկրորդ կեսում` մեկնարկին 65-րդ րոպեին, Հայաստանի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հեռահար ու շեշտակի հարվածով գրավեց մրցակից դարպասը` վերականգնելով հաշվի հավասարությունը:  Խաղավարտի մոտ` 88-րդ րոպեին, Չեռնոգորիան կարողացավ հաղթանակի հասնել Լատկովիչի գոլի շնորհիվ:

Հայաստան-Չեռնոգորիա` 2:3:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ:

 

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել