Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

2 րոպեի ընթերցում

Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նա իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 միջազգային ուղղություն։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին՝ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու օրը, օդանավակայանում հաջողությամբ իրականացվել է 60 չվերթ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ ներառելով նաև իրանական մնացած ավիափոխադրողներին, որոնք նախկինում պատժամիջոցների տակ չէին գտնվում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ օդանավակայաններն ու ընկերությունները, որոնք Իրանի կողմից շահագործվող ինքնաթիռներին ապահովում են վառելիքով, վայրէջքի ծառայություններով կամ տոմսերի վաճառքով, կարող են ենթարկվել երկրորդական պատժամիջոցների, որոնք կարող են նրանց կտրել ԱՄՆ ֆինանսական համակարգից։

Օմանը և ԱՄԷ-ն այդ ժամանակվանից ի վեր կասեցրել են իրանական չվերթները։ Բացի այդ, Իրաքի չորս օդանավակայաններ նույնպես դադարեցրել են թռիչքները։

Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան և Ռուսաստան։

Հայերեն Русский

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս