Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի անդրանիկ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Լատվիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին երկու հավաքականներն էլ փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: Լատվիան հիմնականում գործում էր պաշտպանությունից: Հանդիպման 31-րդ րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո, գլխի շեշտակի հարվածով խաղի հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը: Մինչ խաղակեսի ավարտը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մի քանի լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը:

Երկրորդ կեսի մեկնարկին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը գործում էր «առաջին համարով» ու հիմնականում տիրում էր գնդակին: Եվ հանդիպման 75-րդ րոպեին արագ կողմնորոշվեց ու իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը:

Հայաստան-Լատվիա` 2:0:

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին` սեպտեմբերի 28-ին կրկին Երևանում կհյուրընկալի արդեն Չեռնոգորիային: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հայերեն العربية Русский

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ