ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և տեղի ունեցող զարգացումներին առնչվող թեմաներ:

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文