Իրան

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Իրանը հայտարարել է, որ վերականգնել է Պարսից ծոցում Հարավային Փարս գազի հանքավայրում վնասված արտադրական կարողությունների 50%-ն։ Հանքավայրը վնասվել էր իսրայելական կողմի հարվածների հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նավթի նախարարի տեղակալ Ահմեդ Զերաթքարը հայտնել է, որ վերանորոգված օբյեկտներում վերսկսվել է արդյունահանումը, իսկ մնացած վնասվածքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Հարավային Փարս հանքավայրն աշխարհում բնական գազի ամենախոշոր հանքավայրն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի կենտրոնական մասում՝ Կատարի ու Իրանի տարածքային ջրերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում