Բուենոս Այրեսում ՀՀ անկախության 35-ամյակի տոնակատարությունը նշանավորել է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը

3 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսի Ազատության պալատի Ազգային համերգասրահում սեպտեմբերի 21-ին ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հանդիսավոր համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Համերգը դարձել է Հայաստանի անկախության տոնի նշանավորումը Արգենտինայում՝ միավորելով հայ և արգենտինացի արվեստագետներին և ստեղծելով երկու երկրների երաժշտական ու մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանությունից, համերգը բացել է Aeropuertos Argentina նվագախումբը՝ Նեստոր Տեդեսկոյի ղեկավարությամբ։ Նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից հատվածներ և «Սուսերով պարը»։

Հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը կատարել է Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ»-ը և Աստոր Պիացոլլայի «Adiós Nonino»-ն, իսկ Մարիել Դուպետիտը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «La bohème»-ն։

Սոպրանո Ալլա Ավետիսյանը կատարել է Արտեմի Այվազյանի «Երևան»-ը և Կոմիտասի «Կռունկ»-ը։ Դուդուկահար Հակոբ Բարսեղյանը, նվագախմբի ուղեկցությամբ, ներկայացրել է Աստոր Պիացոլլայի «Oblivion»-ը և Սայաթ-Նովայի ստեղծագործությունների պոպուրին։

Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված այս համերգի համար հատուկ կազմավորված Բուենոս Այրեսի հայկական դպրոցների 35 սաների երգչախումբը, Արեգ Կնյազյանի ղեկավարությամբ, կատարել է «Էրեբունի-Երևան» երգը։

Համերգը շարունակել են Կոլոն թատրոնի բալետի մենակատարներ Մատիաս Սանտոսը և Նատալիա Պելայոն՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից մի հատված։

Երեկոն ամփոփվել է Արգենտինայի ժողովրդական պարերի պետական անսամբլի կատարումներով և բալետմեյստեր Կարեն Գևորգյանի բեմադրած «Հայկական զարդանախշեր» պարի առաջին բեմելով, որը հանդիսատեսի կողմից ընդունվել է հոտնկայս ծափահարություններով։

Հայ և արգենտինացի արվեստագետների համատեղ ելույթները խորհրդանշել են երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամությունն ու մշակութային կապերը։ Հայկական և արգենտինյան երաժշտության, պարի և արվեստի այս երկխոսությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ մշակույթը կարող է դառնալ ժողովուրդներին միմյանց կապող ամուր և կենդանի կամուրջ։

Հայերեն العربية English Español Русский

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է