Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 21-ին ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:
Նույն օրը ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: