«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

2 րոպեի ընթերցում

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքում ստանում է կուսակցության մասնակցության պատմության ընթացքում ռեկորդային թվով մանդատներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նախնական հաշվարկով՝ «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայում կստանա 355 մանդատ՝ 450-ից։ Նախորդ գումարման Պետդումայում կուսակցությունը ներկայացված էր 310 պատգամավորով։ Վերջին տվյալներով՝ «Եդինայա Ռոսիա»-ն կուսակցական ցուցակով ստացել է ձայների 57,83 տոկոսը և հաղթել 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում։

Հինգ տոկոսի ընտրական շեմը հաղթահարել են ևս չորս կուսակցություններ՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 13,76 տոկոս, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,01 տոկոս, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,96 տոկոս, և «Արդար Ռուսաստան»-ը՝ 5 տոկոս։ Միամանդատ ընտրատարածքներում Կոմկուսի թեկնածուները առաջին տեղն են զբաղեցրել 5 ընտրատարածքում, «Արդար Ռուսաստան»-ինը՝ 4, ԼԴԿ-ինը՝ 2, իսկ «Ռոդինա» կուսակցության թեկնածուն՝ մեկ ընտրատարածքում։

Նախնական հաշվարկներով՝ Կոմկուսը ստանում է 40 պատգամավորական մանդատ, ԼԴԿ-ն՝ 25, «Նոր մարդիկ»-ը՝ 20, «Արդար Ռուսաստան»-ը՝ 4, իսկ «Ռոդինա»-ն՝ 1։ Հեռավար էլեկտրոնային քվեարկության արդյունքում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 49,06 տոկոսը, «Նոր մարդիկ»-ը՝ 15,42 տոկոսը, Կոմկուսը՝ 12,26 տոկոսը, իսկ ԼԴԿ-ն՝ 10,79 տոկոսը։

Ռուսաստանում Պետդումայի 9-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 18-20-ը։

Հայերեն Русский

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով