Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Նոա»-ի մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին ու զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1500 երեխայի և պատանու համար։ Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։

Շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին և ակադեմիայի զարգացման ծրագրին։

Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։ Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև «Noah Park» նախագիծը և դրա առանցքային բաղադրիչներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի՝ 15 000 հանդիսական տեղավորող ապագա մարզադաշտը։ Ներկայացվել են մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և ծրագրի իրականացման հաջորդ փուլերը։

 

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված