1 րոպեի ընթերցում
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի 48-ամյա բնակչի։ Նրա վարած ավտոմեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, տղամարդը հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի փողոցի հասցեներից մեկի մոտ և իր վարած «Հոնգչի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Շենգավիթի բաժին։
Բացատրական աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։
Հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցի կաթուցիչներ, բյուրեղանման զանգվածով փաթեթ և այլ իրեր։
Նախաքննությունը շարունակվում է։