ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը, հրամանատարական կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, սպաներ, ծնողներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական օրհներգի հնչյունների և մարտական դրոշի ներքո երիտասարդ սահմանապահները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, լինել պետական սահմանի պաշտպանության և անձեռնմխելիության անառիկ վահան՝ վստահեցնելով, որ արդարացնելու են իրենց հետ կապված բոլոր հույսերն ու սպասումները։

Նորակոչիկներին շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը:

«Այս պահից մուտք գործելով սահմանապահ զորքերի մեծ ընտանիք՝ պետք է վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով, շարունակելով ձևավորված բարի ավանդույթները: Համոզված եմ, որ անմնացորդ նվիրումով ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը և բարեխղճորեն կատարելու եք ձեր ծառայողական պարտականությունները» - իր խոսքում նշեց սահմանապահ զորքերի հրամանատարը:

Ողջույնի և քաջալերանքի խոսքերում ընդգծվեցին պետական սահմանն անառիկ պահելու կարևորությունն ու պատասխանատվությունը, իսկ նորակոչիկները վստահեցրին, որ պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրներն ու կարդարացնեն բոլոր հույսերը: Միջոցառման ընթացքում ծնողների անունից ելույթ ունեցավ նորակոչիկներից մեկի մայրը՝ հնչեցնելով ջերմ բարեմաղթանքներ:

Արարողության պաշտոնական մասն ավարտվեց զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով և սահմանապահների կողմից օրհներգի կատարմամբ։

Տոնական միջոցառումից հետո ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը և սահմանապահ զորքերի հրամանատարական կազմը շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

Հայերեն English

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին