Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

2 րոպեի ընթերցում

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը և Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետության նախագահ Թուֆան Էրհյուրմանը հանդիպում են անցկացրել Նյու Յորքում՝ հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ընդառաջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավարի հետ առանձնազրույցից հետո Խրիստոդուլիդիսը հայտարարել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ, և որ հունական կողմը նոր գաղափարներ է առաջ քաշել։

«Կիպրոսի թուրքերի առաջնորդը ժամանակ խնդրեց դրանք ուսումնասիրելու համար։ Բացասական արձագանք չեղավ։ Որոշ կետերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ պահանջվեցին, որոնք ես տրամադրեցի։ Այս բոլոր առաջարկները, ինչպես նաև մեր պատրաստած այլ առաջարկներ, ես կներկայացնեմ նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Կարծում եմ, որ սրանք այնպիսի առաջարկներ ու գաղափարներ են, որոնք կարող են մեզ դեպի դրական զարգացումներ տանել շատ մոտ ապագայում», - ասել է Կիպրոսի Հանրապետության նախագահը։

Հանդիպումը տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև պարբերական շփումների շրջանակում։ Քննարկումը կենտրոնացած էր Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման մեթոդաբանության և բովանդակության, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վրա։ Հանդիպումը կայացավ մի ժամանակահատվածում, երբ Կիպրոսի կարգավորման գործընթացում հետագա քայլերին վերաբերող կարևոր հարցեր դեռևս բաց են մնում։

Հայերեն English

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները