Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

1 րոպեի ընթերցում

Նեպալում օգոստոսի վերջին տեղի ունեցած ավերիչ հեղեղումների հետևանքով անհետ կորածների ցուցակում ավելացվել է ևս հազար մարդու անուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 17-ին EFE գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային վարչության մամուլի քարտուղար Շանթի Մահաթը։

Նրա խոսքով՝ ցուցակը նորացվել է այն բանից հետո, երբ իշխանություններն ավելի մանրամասն տեղեկություններ ստացան այն հեռավոր գյուղերից, որոնք գտնվում էին տուժած շրջաններում: Նա նշել է, որ ներկայում ցուցակում կա 6150 մարդ։

Մահաթը հավելել է, որ «գործակալությունը մինչև այժմ չունի անհետ կորածների վերաբերյալ ամբողջական տվյալներ, և ցուցակը, հնարավոր է, կմեծանա նաև հետագայում»։

Օգոստոսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է 1400 մարդ։

Հայերեն Русский

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց

ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հորդանանի, ՀԱՀ-ի և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի համաձայնագրերը

Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին

Կանադան ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը