Նեթանյահուն ցանկանում է չեղարկել Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը տարած իսրայելցի ռեժիսորների քաղաքացիությունը

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր է օրենք ընդունել՝ Իսրայելի զինվորներին զրպարտող անձանց քաղաքացիությունը չեղարկելու համար։ Այս սպառնալիքի հասցեատերերը օրերս Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակներից մեկը ստացած «NAZA» վավերագրական ֆիլմի իսրայելցի ռեժիսորներն են։ Ֆիլմը պատմում է Գազայում զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Այն հիմնված է հետախուզության աշխատակիցների և զինվորների անանուն հարցազրույցների վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ֆիլմն Իսրայելում արժանացել է քննադատության, իսկ զինվորականներն ուսումնասիրում են դրա հետ կապված անձանց նկատմամբ հնարավոր իրավական քայլերը։

Նեթանյահուն խոստացել է առաջ մղել երկու օրինագիծ, որոնք, իր խոսքով, նպատակ ունեն հակազդելու իսրայելցի զինվորներին հասցվող «հսկայական վնասին»։

«Առաջինը՝ չեղարկել այն անձանց քաղաքացիությունը, ովքեր զրպարտում են Իսրայելի զինվորներին, իսկ երկրորդը՝ հարվածել նրանց գրպանին և 20 անգամ ավելացնել զրպարտության համար օրենքով սահմանված փոխհատուցման չափը, որը նրանցից կարող են պահանջել դատարանում։

Մենք հարվածելու ենք նրանց և՛ գրպանին, և՛ քաղաքացիությանը, քանի որ նրանց տեղը մեզ հետ չէ »,- ասել է Նեթանյահուն սոցցանցերում հրապարակված տեսանյութում։

Նեթանյահուն օրինագծերն առաջարկելիս անդրադարձել է երեք դեպքի՝ «NAZA» ֆիլմին, որը, նրա խոսքով, իսրայելցի սպաներին և զինվորներին ներկայացրել է որպես ռազմական հանցագործներ, 2025 թվականին ձախակողմյան նախկին գեներալ և քաղաքական գործիչ Յաիր Գոլանի հայտարարությանը, թե «ողջամիտ երկիրը երեխաներին որպես հոբբի չի սպանում», ինչպես նաև զինվորականի կողմից 2024 թվականին Գազայում ձերբակալված անձի նկատմամբ զինվորների բռնությունը ցուցադրող տեսանյութի արտահոսքին։

«NAZA»-ի հեղինակները հայտարարել են, որ կարևոր են համարում, որպեսզի իսրայելցիները դիտեն վավերագրական ֆիլմը և առերեսվեն դրանում ներկայացված պատմության հետ։

Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 73,000 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Գործողությունների հետևանքով Գազայի տարածքի մեծ մասը ավերվել է։

Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի՝ Իսրայելի վրա իրականացրած հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ իսրայելական տվյալների, զոհվել է 1,200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։

Հայերեն Русский

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում