Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել, ինչը անսպասելի չէ, քանի որ Կառավարությունը ոլորտի զարգացման հիմքում դնում է ինտենսիվ գյուղատնտեսության անցումը և արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե տարվա սկզբից որքան է աճել Հայաստանի գյուղատնտեսությունը։

«Մենք վիճակագրության տվյալներով, եթե չեմ սխալվում, գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, ընդհակառակը՝ ունենք նվազում։ Եվ կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ՝ մի քանի պատճառներով»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կառավարության ծրագրով գյուղատնտեսության զարգացման առանցքային ուղղությունը ինտենսիվ գյուղատնտեսությունն է։

«Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ գյուղատնտեսություն ասելով մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը, որովհետև գյուղատնտեսվարման այն ձևերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են, դրանք այլևս գյուղատնտեսություն չեն և դրանք երբեք չեն աճելու։ Ընդհակառակը՝ դրանք աճելու ուղղությամբ ջանքեր գործադրելը նշանակում է Հայաստանը դատապարտել չզարգացող ճանապարհով զարգանալու փորձերի»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ոլորտում անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականությունը և միաժամանակ նվազեցնել արտահանման մեկ շուկայից չափազանց մեծ կախվածությունը։

«Մենք պետք է զարգացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը և, մյուս կողմից, պետք է դիվերսիֆիկացնենք մեր գյուղատնտեսության, այդ թվում՝ արտահանման շուկաները, որովհետև ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանրապես ցանկացած տնտեսական ճյուղում, եթե մեր կախվածությունը որևէ մի տեղից, կետից անհամաչափ է, նշանակում է, որ մենք չունենք կառավարում՝ մեր ոլորտի զարգացումն ապահովելու և կազմակերպելու»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում անում է բազմաթիվ ծրագրեր։

«Եվ ընդհանրապես, եթե ձեզ հետաքրքիր է, կարող եմ ասել, որ 2018 թվականից ի վեր մենք 100 միլիոնավոր դոլարներով աջակցություն ենք ցույց տվել գյուղացիներին և շարունակում ենք աջակցություն ցույց տալ։ Մենք համոզված ենք, որ մեր ռազմավարությունները հենց այն ճիշտ բանաձևն են, որոնք լուծելու են խնդիրները և՛ գյուղերում, և՛ քաղաքներում, և՛ մնացած բոլոր տեղերում»,- ասել է վարչապետը։

Հայերեն English Español Русский

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ

Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ ժամանակավորապես կարգելվի մեքենաների կայանումը

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Բացահայտ թալանչիները կարողացել են խուսափել պատասխանատվությունից. Նիկոլ Փաշինյան