CENTCOM-ը հերքել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը Հորմուզի նեղուցում լցանավի պայթյունի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) այն պնդումը, թե Պանամայի դրոշի ներքո ընթացող լցանավը Հորմուզի նեղուցում պայթել է ծովային ականից, սուտ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Պանամայի դրոշի ներքո նավարկող El Gaia լցանավը խոցվել է իրանական հրթիռով և շարքից դուրս եկել անցյալ ամիս։ Այս հանգստյան օրերին Իրանը կրկին այդ նավի վրա է գրոհել անօդաչու թռչող սարքով, երբ նավը գտնվում էր Օմանի առափնյա ջրերում։ Ներկայում լցանավը քարշակվում է տարածաշրջանային գործընկերոջ կողմից», - ասվում է X հարթակում CENTCOM-ի տարածած հաղորդագրության մեջ։

«ԻՀՊԿ-ի կեղծ պնդումը ստի և ահաբեկման փորձի հերթական օրինակն է, որոնց նրանք դիմում են՝ խոչընդոտելու առևտրային նավերի շարժը նեղուցում», - հավելել է հրամանատարությունը։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ լցանավը պայթել է ականի վրա և բռնկվել, երբ փորձում էր անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որը կորպուսը հայտարարել էր փակ գոտի։

Հայերեն Русский

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը