Անահիտ Ավանեսյանը հորդորել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր

2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ծավ բնակավայրում խմելու ջրի արձանագրված շեղմանը՝ բնակիչներին հորդորելով  այս ընթացքում խմելու և կենցաղային նպատակներով՝ այդ թվում սննդի լվացման, պատրաստման և անձնական հիգիենայի համար, օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված ջուր։

«Թուլության, գլխացավի, սրտխառնոցի, այտուցների, ձեռքերի դողի, մաշկի ցանի կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է նախարարը։

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում էին իրականացրել, որի արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից բարձր է եղել։ Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառումներ էին իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել էր նույն ցուցանիշները։ Բոլոր պատկան մարմինները տեղեկացվել և զգուշացվել են արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրապահովման կարիքները հոգալու նպատակով։

Հայերեն

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր