Հայաստան

Գրիպի 2026-2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է

2 րոպեի ընթերցում

Գրիպի 2026-2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է

Գրիպի 2026-2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է. այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հորդորելով պատվաստվել գրիպի սեզոնին ընդառաջ:

Նախարարությունից նշել են, որ ցրտերի հետ մոտենում է նաև գրիպի սեզոնը: Օդի ջերմաստիճանի նվազմանը և փակ տարածքներում շփումների ավելացմանը զուգընթաց մեծանում է գրիպի և այլ սուր շնչառական վարակների տարածման հավանականությունը։

Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Եռավալենտ պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։

Գերատեսչությունից հայտնում են, որ  պատվաստվելուն զուգահեռ կարևոր է նաև  հաճախ լվանալ ձեռքերը օճառով և ջրով, պարբերաբար օդափոխել փակ տարածքները, հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը, խուսափել հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից, վատ ինքնազգացողության դեպքում մնալ տանը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց համար՝ տարեցներ, հղիներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փոքր երեխաներ և բուժաշխատողներ:

Մի՛ սպասեք գրիպի տարածմանը. պատվաստվե՛ք ժամանակին և պաշտպանե՛ք ձեզ ու ձեր հարազատներին»,-նշել են նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում