Մերցը հայտարարել է կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի մասին՝ AfD-ի հաղթանակից հետո

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը բախվել է «կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի» Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից հետո, և որ երկրի իշխանություններն այլևս չեն կարող հետևել գոյություն ունեցող օրակարգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Bild թերթի տեղեկատվության՝ կառավարող Քրիստոնեադեմոկրատական ​​միության դաշնային վարչության նիստում Մերցը հիասթափություն է հայտնել AfD-ի հաջողությունից։

«Մենք ունենք ուժեղ սահմանադրություն, ունենք բոլոր միջոցներն՝ այն պաշտպանելու երկրամասի ծայրահեղ աջ կառավարությունից, բայց մենք բախվեցինք տեկտոնական տեղաշարժի մեր կուսակցական համակարգում, - նշել է Գերմանիայի կանցլերը։ - Դա ցնցում է մեր կուսակցությունը մինչև հիմքը։ Մենք չենք կարող պարզապես վերադառնալ սովորական օրակարգին՝ ո՛չ ես, ո՛չ էլ դաշնային կառավարությունը»։

Միևնույն ժամանակ, Մերցը խոստովանել է, որ իր կուսակցությանը «չհաջողվեց հուզական շփում գտնել մարդկանց հետ»։ Նրա խոսքով՝ բացակայում է «հուզական աջակցությունը բնակչության կողմից»։

«Մենք չենք կարող անտեսել դա», - արձանագրել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Մերցը խոստովանել է, որ Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը «դրամատիկ պարտություն» կրեց Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում: Նա բացառել է համագործակցությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ:

Եվրոպա

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Հայերեն English Русский

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը