Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով
1 րոպեի ընթերցում
Չինաստանը տասնյակ միլիարդավոր դոլարներ կուղղի պետական սեփականություն հանդիսացող ութ բանկերի և ապահովագրական ընկերությունների կապիտալի համալրման նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, Չինաստանի ֆինանսների նախարարության գլխավորությամբ իրականացվող միջոցների հատկացման ընդհանուր ծավալը կկազմի 360 միլիարդ յուան (53.6 մլրդ դոլար)։
Գործակալության հաղորդմամբ՝ այս քայլը «կնպաստի դրանց գործունեության կայունության, ռիսկերի դիմակայունության և իրական տնտեսությանը ծառայելու կարողությունների հետագա ամրապնդմանը»։
Ֆինանսական փաթեթը կուժեղացնի երեք խոշոր վարկատու բանկերի և հինգ ապահովագրական ընկերությունների ֆինանսական դիրքը։ Դրանց շարքում են Չինաստանի Արդյունաբերական և առևտրային բանկը, Չինաստանի գյուղատնտեսական բանկը և Չինաստանի արտահանման և վարկերի ապահովագրական ընկերությունը։
Global Times պարբերականի հաղորդմամբ՝ այս քայլը «բանկերին և ֆինանսական հաստատություններին ավելի շատ ռեսուրսներ կտա իրական տնտեսության վարկավորման ուղղությամբ, միաժամանակ ամրապնդելով արտաքին ցնցումներին դիմակայելու նրանց կարողությունը՝ համաշխարհային ֆինանսական անորոշության պայմաններում»։