«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

3 րոպեի ընթերցում

Երևանում սեպտեմբերի 5-ին կայացավ «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշի ներկայացման հանդիսավոր արարողությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն կայանալիք հեծանվավազքը կարող է դառնալ երկրի այցեկաքարտերից մեկը համաշխարհային սպորտային քարտեզում: Մրցաշարի խորհրդանիշը կլինի եղնիկը:

«Ուրախ եմ հայտարարել, որ հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան: Պատմության մեջ առաջին անգամ մենք պատրաստվում ենք հյուրընկալել Միջազգային հեծանվային միության օրացույցում ընդգրկված մրցաշար: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է: Մեր կառավարությունը վերջին տարիներին շատ ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանում սպորտային միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու առումով: Այժմ հերթը հեծանվասպորտինն է: Սա ոչ միայն մարզաձևի զարգացմանը նպաստելու շատ լուրջ խթան կլինի, այլև՝ մեր երկրի միջազգային տեսանելիությունը բարձրացնելու շատ կարևոր հարթակ»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ տարիների հետ «Tour of Armenia»-ն Հայաստանի տնտեսական զարգացման, միջազգային տեսանելիության ու վարկանիշի ամրապնդման շատ կարևոր բաղադրիչ կդառնա:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միկելե Նապոլին, մարզասերներ և հյուրեր։ Միջոցառմանը մասնակցել են նաև մրցաշարում Հայաստանը ներկայացնող թիմի անդամները։

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:

Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքն ընդգրկում է 4 մրցափուլ, 587 կմ ընդհանուր հեռավորություն և 5,300 մետր վերելք՝ անցնելով Հայաստանի չորս մարզերով (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և եզրափակվելով մայրաքաղաք Երևանում (սեպտեմբերի 10՝ Գավառ - Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց - Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի - Դիլիջան/Պարզ լիճ, սեպտեմբերի 13՝ Երևան)։

Մինչ այս գործարկվել էր նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:

Հայերեն العربية

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը