Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄՍՇՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, Հանձնաժողովի որոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել կառուցապատող ընկերության հետևյալ վարքագիծը.

  1. Բնակելի համալիրում «SCHUCO» ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը
  2. Դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը
  3. Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսյերժ ծառայություններ չապահովելը
  4. Շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող դրույթներ նախատեսելը։

Արդյունքում, կատարած խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է  15 272 000 ՀՀ դրամի չափով։

Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ`

1․ բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ

2․ Ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց.

3․ Շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ը ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589 000 ՀՀ դրամը.

4․ Ապահովել 24/7 կոնսյերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ

Հայերեն

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս