Իրավունք

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 20-ին հանքարդյունաբերական ընկերությանը նախարարության կողմից տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, որի ժամկետը 2026 թվականի փետրվարի 8-ին ավարտվել է, սակայն ընկերությունը շարունակել է իր գործունեությունը։

«Բացի այդ, մեկ այլ ընկերության կողմից 2026 թվականի մարտի 16-ին և 17-ին Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի լեռնահանքային համալիրի պոչամբարի տարածքից ապօրինի կերպով՝ առանց համապատասխան թույլտվության, բեռնատար ավտոմեքենաներով հանվել և Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական գործարանի տարածք է տեղափոխվել հողի բերրի շերտի մեծաքանակ զանգված՝ հետագայում ծառատունկ իրակակացնելու ընթացքում օգտագործելու նպատակով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը մեկ այլ ընկերության պոչամբարի տարածքից տրամադրել է 988,6 մետր քառակուսի մակերեսով սևահողային լեռնային զանգված՝ առաջացնելով հողի դեգրադացում:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 4 մլն 911 հզր 364 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում