«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ
4 րոպեի ընթերցում

Կինոն ոչ միայն պատմություններ պատմելու, այլև զգացողություններ փոխանցելու և սովորություններ ձևավորելու հնարավորություն է։ «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերայի երեկոն էլ հենց այդպիսին էր՝ հույզերով, սպասումով ու մեծ էկրան վերադարձող նոր պատմությամբ։ Կինոն նաև համագործակցության մասին է, որը միավորել է հայկականը, բնականը և դրանից ստեղծված մի գդալ սերը աշխարհին փոխանցելու գաղափարը։
«Երեմյան Կաթնամթերքի» և «Մի գդալ սեր» ֆիլմի համագործակցությունը պատահական չէ․ այն միավորում է երկու պատմություն, որոնց հիմքում նույն արժեքներն են՝ սերը, խոհարարությունը և սննդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

«Ֆիլմը մի գդալ սիրո մասին է, բայց ասեմ, որ մի գդալ սերը ուղղակիորեն կապվում է նաև մեր «Երեմյան Կաթնամթերքի» հետ, քանի որ մեր կաթնամթերքի կարգախոսն է՝ «Կաթը սեր է», և այստեղ ֆիլմի շրջանակներում օգտագործվում է այն կաթը, այն կաթնամթերքը, որը արտադրվում է մեր կողմից, և հայ արտադրության ֆիլմերի շրջանակներում բիզնես ներկայությունը, անշուշտ, պետք է լինի և պետք է դա առավելագույնս նպաստի արտադրության զարգացմանը»,- ասաց «Երեմյան» ընկերությունների մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
Ընկերության ու ֆիլմի մյուս կարևոր կապը խոհարարությունն է։ Ֆիլմի հերոսները տաղանդավոր խոհարարներ են, իսկ խոհարարներն առանձնահատուկ տեղ ունեն «Երեմյան Կաթնամթերքի» ստեղծման պատմության մեջ։ Այս իմաստով ֆիլմի աշխարհը շատ հարազատ է ընկերությանը․ այստեղ ևս սնունդը պարզապես ուտեստ չէ, այլ ստեղծագործելու, զգացմունք փոխանցելու և մարդկանց միավորելու միջոց։

«Մի փոքր բացելով փակագծերը՝ ասեմ, որ ֆիլմը հյուրընկալության մասին է, խոհարարների մասին, խոհարարական արվեստի մասին և այն մեծ սիրո մասին, որ խոհարարները տածում են իրենց աշխատանքի նկատմամբ։ Եվ լինելով հյուրընկալության ոլորտի ամենամեծ ընկերությունը Հայաստանում՝ մենք չէինք կարող ուղղակիորեն անմասն մնալ այս ֆիլմից, դերակատարում չունենալ։ Հետևաբար, այստեղ մեր մասնակցությունը երկկողմանի էր՝ ինչպես խոհարարության հատվածով, այնպես էլ կաթնամթերքի արտադրության, և շատ ուրախ ենք, որ մեր դերասանները, ինչպես նաև ամբողջ կազմը իրենց ֆիլմի արտադրության շրջանակներում օգտագործեցին մեր կաթնամթերքը և դա արեցին մեծ սիրով։ Սա նաև հրաշալի հարթակ է և հնարավորություն՝ առողջ սննդի, մասնավորապես՝ առողջ կաթնամթերքի սպառման մշակույթի զարգացման առումով»,- նշեց Լուսինե Երեմյանը։
Ֆիլմի ստեղծագործական թիմի համար «Մի գդալ սերը» պարզապես հերթական կինոնախագիծ չէ։ Այն պատմություն է, որի հիմքում մարդկային հարաբերություններն են, սերն ու առօրյա կյանքի պարզ, բայց կարևոր պահերը։ Իսկ այդ պատմության միջավայրում տեղ են գտել նաև հայկական արտադրանքն ու մեր առօրյային ծանոթ համերը։
«Մի գդալ սեր»-ի հետ համագործակցությունը «Երեմյան» ընկերության համար պարզապես ֆիլմի գործընկերություն չէ։ Դա բնական հանդիպում է երկու պատմությունների միջև, որոնց կենտրոնում մարդն է, սերը, խոհարարությունն ու հոգատարությամբ ստեղծված սնունդը։ Որովհետև երբ սնունդը ստեղծվում է սիրով, նույնիսկ մեկ գդալը կարող է պատմություն պատմել։
Սա նաև հայկական կինոյի և հայկական արտադրանքի կողքին լինելու ևս մեկ հնարավորություն է։