Իրավունք

Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

1 րոպեի ընթերցում

Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեգլարյանը կալանքի տակ է հունիսի 5-ից։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2004-2010 թվականներին, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի և Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, Գագիկ Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ ընդհանուր 2 միլիարդ 327 միլիոն դրամ արժողությամբ 27 անշարժ գույք իր կամ իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով։ Ըստ վարույթի նյութերի՝ հետագայում իրականացվել է նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում