Սևանի ապագան՝ լճի սահմաններից դուրս

14 րոպեի ընթերցում

Թվային գործիքներ, տվյալներ և նոր կարողություններ՝ ավազանի էկոհամակարգերի կայունկառավարման համար

Սևանի ավազանի բնապահպանական խնդիրները վաղուց միայն լճի ջրի մակարդակի կամ ձկնային պաշարների պահպանությունը չեն։ Կարևոր է այն դիտարկել էկոհամակարգի մի մաս, որը մշտապես բնականոն կերպով փոխկապվածության մեջ է մյուս էկոհամակարգերի և մարդու տնտեսական գործունեության հետ։ Հետևաբար, լճի էկոհամակարգի վրա մեծապես ազդում են հողերի վիճակը, արոտավայրերը, անտառները, գետերը և համայնքների տնտեսական գործունեությունը։ Եվ այսօր բնապահպանական օրակարգը պահանջում է փոխկապակցված ևհամակարգային լուծումներ։

Այս օրակարգն այսօր ունի նաև հստակ միջազգային շրջանակ. 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)՝«Գործենք հանուն բնության» խորագրով։ Երևանում կողմերն առաջին անգամ կիրականացնեն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գլոբալ վերանայումը՝ գնահատելով, թե 23 գլոբալ թիրախներից յուրաքանչյուրի ուղղությամբ երկրներն ինչ իրական առաջընթաց ունեն։ Այս համատեքստում Սևանի ավազանում կատարվող աշխատանքը գլոբալ պարտավորությունների այն ազգային պատասխաններից է, որոնք չափվում են ոչ թե հռչակագրերով, այլ հեկտարներով, տվյալներով և համայնքային եկամուտներով։

Հենց այս մոտեցումն է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանումև կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ դրամաշնորհային ծրագրի առանցքում։ Հնգամյա (2024-2028թթ) ծրագիրն ունի բնապահպանական և սոցիալ-տնտեսական նպատակ՝ միաժամանակ նվազեցնել հողերի դեգրադացիան, պահպանել կենսաբազմազանությունն ու արժեքավոր էկոհամակարգերը, խթանել կայուն գյուղատնտեսությունն ու բնապահպանական տեսանկյունից պատասխանատու տնտեսական գործունեությունը։

Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Միավորված ազդերիկազմակերպության զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) և ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացմանգրասենյակ» ՊՀ միջոցով: WWF Հայաստանը ծրագրի գործընկերն է:

Ծրագրի թիրախում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 6 խոշորացված համայնքներն են՝ Մարտունի, Վարդենիս,Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ։

Երբ խոսում ենք Սևանի ավազանի վրա մարդկային ազդեցության մասին, պետք է նկատի ունենանք, որ այն բազմաոլորտ գործունեության փոխկապակցված շղթա է՝ իր պատճառահետևանքային կապով։ Եվ ծրագրի շրջանակում առաջին հերթին աշխատանք է տարվել տարածքային պլանավորման և տվյալների հավաքագրման ուղղությամբ։ Վեց թիրախային համայնքների համար մշակվել են ինտեգրված տարածական և հողօգտագործման պլաններ։ Միաժամանակ, իրականացվել են հողերի դեգրադացիայի, հողօգտագործման, բնապահպանական և տնտեսական գնահատում և քարտեզագրում։

Այս աշխատանքները թույլ են տալիս դեռևս պլանավորման փուլում հասկանալ՝ որտեղ է հողն առավել խոցելի, որտարածքներն ունեն վերականգնման կարիք և ինչպիսի օգտագործումն է դրանց համար ավելի անվտանգ։

Մեկ լիճ և բազում փոխկապակցված խնդիրներ

Նախանշված նպատակներին հասնելու համար ծրագիրն աջակցում է այն կառույցներին, որոնք անմիջականորեն պատասխանատու են բնական տարածքների պահպանության և կառավարման համար՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և բարելավելով դրանց կարողությունները։ Այդ աջակցության կարևոր ուղղություններից մեկը «Սևան» ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։

Ընդհանուր մոտ 147,456 հեկտար տարածքով ՇՄՆ «Սևան» ազգային պարկի կառավարումը պահանջում է միաժամանակ հետևել կենսաբազմազանությանը, ջրի որակին, հողօգտագործմանը, անտառային տարածքներին և այլն։

«Սևան» ազգային պարկի գիտական հետազոտությունների և կադաստրի վարման բաժնի ղեկավար Արայիկ Հունանյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում պարկին տրամադրված գործիքներն օգտագործվում են կենսաբազմազանության մոնիթորինգի, հողամասերի չափագրման, սահմանների ճշգրտման և այլ աշխատանքների համար։

Մինչև այս աջակցությունը պարկը չափագրման անհրաժեշտ աշխատանքների դեպքում ստիպված էր օգտվել մասնավորի ծառայություններից․

«Չափագրման աշխատանքներ չէինք կարողանում անել, քանի որ չունեինք գործիք։ Անհրաժեշտ էր լինում մասնավոր մասնագետների կանչել և վճարովի ծառայությունից օգտվել։ Իսկ հիմա մենք ունենք մեր սեփական գործիքը և կարողանում ենք ինքներս անել»,- նշում է Հունանյանը։

Տարածքների ճշգրիտ չափագրումը կարևոր է` հասկանալու, թե կոնկրետ տարածքն ում կառավարման կամ իրավասության ներքո է, և ինչպիսի օգտագործում է այնտեղ իրականացվում։

Պարկին տրամադրված լաբորատոր սարքավորումները ևս ուղղակիորեն կապված են էկոհամակարգի վիճակի գնահատման հետ։ Այստեղ իրականացվում են Սևանա լճի և լիճ թափվող տասը գետերի ջրերի մանրէաբանական հետազոտություններ։ Ուսումնասիրվում են ջրում առկա կոլիֆորում և սապրոֆիտ բակտերիաները՝ ստացված քանակական տվյալների հիման վրա գնահատելով ջրի որակը։

Նոր մանրադիտակն այս աշխատանքի համար հատկապես կարևոր է, քանի որ նախորդ սարքը, որը դեռ խորհրդային տարիներից էր օգտագործվում, այլևս պիտանի չէր գործածության համար։

Պարկը հագեցվել է նաև այլ տեխնիկայով, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել կառավարումը,մասնավորպես՝ դրոն, GPS սարքեր, սառնարան, տեսախցիկ, համակարգիչ և այլն։

Ծրագրի կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել «Սևան» ազգային պարկի կառավարման արդյունավետության միջազգային METT (Management Effectiveness Tracking Tool) ցուցանիշի աճը 2 միավորով, որը 37-ից հասել է 39 միավորի։ Թվային փոփոխությունը գուցեև մեծ չէ, սակայն այն ցույց է տալիս կառավարման բարելավում այնպիսի ոլորտում, որտեղ արդյունքների համար հաճախ տարիներ են պահանջվում։ Այս ցուցանիշն ուղղակի կապ ունի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի հետ, որը պահանջում է ոչ միայն պահպանվող տարածքների ընդլայնում, այլև դրանց արդյունավետ և արդարացի կառավարում. հենց կառավարմանարդյունավետությունն է լինելու Երևանում ակնկալվող գլոբալ վերանայման ամենաքննարկվող չափանիշներից մեկը։

Հսկողական մի քանի ժամվա աշխատանքները՝ մի քանի րոպեում

Սևանի ավազանի նման բարդ և բազմաշերտ տարածքում միայն մարդկային ռեսուրսներով խնդիրներին արագ արձագանքելը դժվար է։ Եվ հենց այստեղ է զգացվում տեխնոլոգիաների կարիքը՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը։

Ծրագրի շահառուներից է նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։ Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանի խոսքով՝ պլանշետներն ու դրոնները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ իրականացնելու պահպանության աշխատանքները։

Դրոնն, օրինակ, փոխում է դժվարանցանելի տարածքներում հսկողական գործողությունների իրականացման տրամաբանությունը։ Եթե նախկինում որևէ տարածքի տեղազննումը կարող էր մի քանի ժամ պահանջել, ապա այժմ հնարավոր է մի քանի րոպեում ստանալ տարածքի ամբողջական պատկերը։

«Դա խնայում է թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսներ, որոնք կարող են ուղղվել ընդհանուրպահպանությունն ավելի արդյունավետ դարձնելուն»,- ասում է Կարապետյանը։

Պլանշետներն էլ հնարավորություն են տալիս տեղում կատարել անհրաժեշտ չափումներ, ստանալ տարածքի քարտեզը և արագ անցնել վնասի հաշվարկին ու դրան հաջորդող ընթացակարգերին։

Այս գործիքները կարող են կիրառվել տարբեր բնապահպանական խախտումների բացահայտման ժամանակ՝ ապօրինի ձկնորսությունից և ծառահատումից մինչև տարածքների ապօրինի օգտագործում, կառուցապատում կամ աղտոտում։ Սարքավորումները զգալիորեն բարելավում են աշխատակիցների աշխատանքը, օգնում ավելի արագ հայտնաբերել խախտումները, ձեռք բերել ճշգրիտ տվյալներ վնասի հաշվարկը ապահովելու համար կամ պարզապես ավելի արդյունավետ վերահսկել տարածքը։

Ծրագիրն ապահովել է նաև դրանց կիրառման կարողությունը. դրոնների գծով անցկացվել է երկու դասընթաց՝տեսական և գործնական, իսկ Էկոպարեկային ծառայության երկու խմբի համար կազմակերպվել է սկզբնական վերապատրաստում։ Հենց «սարք գումարած հմտություն» այս համակցությունն է գլոբալ շրջանակի 20-րդ թիրախի՝ կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման, ինչպես նաև 21-րդ թիրախի՝ որոշումների համարհասանելի ու որակյալ տվյալների գործնական բովանդակությունը։

Հին խնդիրների լուծումը բացահայտում է նոր կարիքներ

Տեխնիկական կարողությունների բարելավմանը զուգահեռ բացահայտվում են նոր խնդիրներ, որոնք կարիք ունեն հասցեագրման։

Սա հստակ երևում է թե՛ Էկոպարեկային ծառայության, թե՛ «Սևան» ազգային պարկի դեպքում։ Էկոպարեկային ծառայությանը դեռևս անհրաժեշտ է կահավորել Սևանա լճի 25 մուտքի և ելքի կետ, ձեռք բերել ջրային տարածքներում աշխատանքի համար մոտորանավակներ, էլեկտրոնային կշեռքներ և տեսանկարահանող սարքեր։ Տրամադրված դրոնների հնարավորություններն ավելի ամբողջական օգտագործելու համար դիտարկվում են նաև LiDAR սկանավորող սարքեր և 4G մոդուլ: Պետք է ներդրվի կենսաբազմազանության մշտադիտարկման միասնական համակարգ։

«Սևան» ազգային պարկում էլ դաշտային աշխատանքի համար շարունակում են անհրաժեշտ լինել ժամանակակից չափիչ գործիքներ, ծառերի հաշվառման և համարակալման սարքեր, էլեկտրոնային հեռաչափեր, ծառերի բարձրությունը չափող սարքեր և ոռոգման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկա։

«Ժամանակակից տեխնոլոգիաները բնապահպանական կառավարման մեջ կարևոր են, որովհետև հնարավորություն են տալիս ավելի արագ և ճշգրիտ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում էկոհամակարգերում։ Դրոնների, GPS համակարգերի և այլ թվային գործիքների միջոցով հնարավոր է արդյունավետորեն հետևել տարածքների փոփոխություններին, բացահայտել կենսամիջավայրերի վրա ազդեցությունները և ժամանակին արձագանքել դրանց»-ասում է ծրագրի բուսաբան/ագրոէկոլոգ փորձագետ Ալվինա Ավագյանը:

Սևանի ավազանի նման փոխկապակցված էկոհամակարգ ունեցող տարածքում, նրա խոսքով, այս գործիքները կարող են նպաստել ոչ միայն առանձին տեսակների, այլև նրանց կենսամիջավայրերի պահպանությանը և բնությանկառավարման ավելի հիմնավորված որոշումների կայացմանը:

ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի վերջնական արդյունքները դեռ պետք է ձևավորվեն մինչև 2028 թվականը։ Նախատեսվում է կայուն կառավարման ներքո ընդգրկել 10,000 հեկտար ոռոգվող տարածք, 5,800 հեկտար անտառ, վերականգնել 2,200 հեկտար դեգրադացված անտառային տարածք և բարելավել «Սևան» ազգային պարկի ամբողջ տարածքի կառավարումը՝ այդ թվում ներգրավելով նոր կադրեր։

Ծրագիրն աջակցելու է նաև զբոսաշրջության զարգացմանը՝ նպաստելով թիրախային տարածքների զբոսաշրջային ներուժի արդյունավետ օգտագործմանը, նոր ձեռնարկատիրական հնարավորությունների ստեղծմանն ու դրանից ստացվող եկամուտների ավելացմանը։

Ծրագրի մյուս կարևոր նպատակներից է էկոլոգիական միջանցքների ձևավորումն ու ամրապնդումը՝ կենդանական տեսակների անվտանգ տեղաշարժն ու կենսամիջավայրերի կապակցվածությունն ապահովելու համար։

Այս արդյունքը հնարավոր չէ ստանալ միայն մեկ ծրագրով կամ մեկ կառույցի աշխատանքով։ Դրանց համարանհրաժեշտ է համայնքների, պետական և դոնոր կառույցների, բնապահպանական կազմակերպությունների ևտեղական տնտեսությունների երկարաժամկետ համագործակցություն։ Ամենակարևորը՝ Սևանի իրական վիճակըգնահատելիս կարևոր է գիտակցել, որ այն դիտարկվում է մեկ միասնական համակարգում, որն ընդգրկում է իրշուրջը գտնվող հողերը, անտառները, արոտավայրերը, գետերը, կենդանական և բուսական աշխարհը և, ի վերջո, այդտարածքում ապրող մարդկանց։

Հոկտեմբերին այս հարցի պատասխանը կփնտրվի Երևանում՝ COP17-ի սեղանների շուրջ, բայց դրա իրականստուգումը լինելու է հենց Սևանի ավազանում՝ լճի սահմաններից դուրս գտնվող այն տարածքներում, որոնցիցկախված է լճի ապագան։

Հայերեն English

Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն

Եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան

ՌԴ-ում կար գնաճի կտրուկ թռիչքի վտանգ, սակայն այն կանխվել է. Պուտին

ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները

ՆԳ նախարարը ներկայացրեց ընտանիքում բռնությունը կանխարգելելուն միտված օրենսդրական նախաձեռնությունը

Անկախ ամեն ինչից՝ արտահանման դիվերսիֆիկացիան պետք է լինի մեր ռազմավարությունը. Փաշինյան