Քաղաքականություն

Եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի իր ռամզաբազան դուրս բերել Հայաստանից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Բիշքեկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴռազմաբազայի թեմային անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ ՌԴ-ն չի ցանկանում իր ռազմական ներկայությունը  պարտադրել ՀՀ-ին, և, եթե Հայաստանը համարում է, չունի ռուսական ռազմաբազայի կարիքը, իրենց հենց վաղը կարող են հեռանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում