Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

«Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները պետական կառույցների կողմից համակարգվող ոլորտների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։ Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է նախարարության տեսլականը պետական կառույցների առաջարկած նախագծերում բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսների (GPU) կիրառման վերաբերյալ։ Դիտարկվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցության ցուցաբերման հնարավորությունները։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ քաղաքաշինության բնագավառի թվայնացումը կոմիտեի առաջնահերթություններից է, և այդ ճանապարհին նախարարության հետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի ոլորտային հարցերի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներ՝ անդրադառնալով թվայնացման ուղղությամբ մինչ այժմ կատարված քայլերին։

Նախարարի տեղակալը և կոմիտեի նախագահը կարևորել են ջանքերի մեկտեղումը նորարարական ծրագրերի իրագործման նպատակով։

Հայերեն English

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը