Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղազախստանի նախաձեռնությամբ ընդունել է բանաձև, որն ապրիլի 22-ը հռչակում է Մոլորակի կանաչապատման միջազգային օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ «միջազգային օր սահմանելու նախաձեռնությունն առաջադրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից 2025 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ընթացքում», իսկ փաստաթղթի համահեղինակ է դարձել 32 երկիր։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ բանաձևը կոչված է աջակցելու հասարակության իրազեկվածությանը շրջակա միջավայրի պահպանման կարևորության մասին։ Հանրապետությունում նախագահի նախաձեռնությամբ 2024 թվականից իրականացվում է «Մաքուր Ղազախստան» ակցիան, որի նպատակն է պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը բնության և շրջակա միջավայրի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում