Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արմեն Սիմոնյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։