ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել «Առողջ սնունդ 2023» ՍՊԸ-ին պատկանող «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտում՝ Երևան, Թբիլիսյան 22/7 հասցեում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ օբյեկտի հատակի մակերևույթը մասամբ վնասված է եղել և ենթակա է եղել վերանորոգման։ Խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, առկա են եղել անհարթություններ և անցքեր։ Նորոգված վիճակում չեն եղել նաև առաստաղները, ինչի հետևանքով հնարավոր չի եղել լիարժեք կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հայտնաբերված խախտումների հիմքով հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Խախտումների վերացման համար սահմանվել է համապատասխան ժամկետ։

Հայերեն

Դպրոցական դասագրքերի համար ծնողները 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան

Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ

«Դպրոցական սնունդ» ծրագիրը փորձնական կներդրվի նաև Երևանի երկու դպրոցում

Չինաստանն անօրինական է համարում Իրանի պատճառով երկրի բանկերի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ