Հայաստան

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 27-ին ժամը 12։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։59-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում