Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում օգոստոսի 26-ի ուշ երեկոյան մի տղամարդ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Ըստ դատախազի տեղակալի՝ տեղի ունեցած միջադեպն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական դրդապատճառներ չունի։

«Այս պահին մենք գործ չունենք ահաբեկչական դրդապատճառի հետ, սակայն հետաքննությունը նոր է սկսվում», - ասել է նա։

Տեղական պաշտոնյա Դեյվիդ Կլավիերի խոսքով՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով յոթ մարդ ծանր վիճակում է, իսկ երեքը թեթև վնասվածքներ ունեն։

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ վրաերթը, ենթադրաբար, տեղի է ունեցել կռվից հետո։ Կլավիերը նշել է, որ մեքենան «դիտավորյալ մխրճվել է կայարանի դիմացի փողոցում գտնվող հետիոտների մեջ»։

Կլավիերի խոսքով՝ կասկածյալը Ռուսաստանում ծնված 26-ամյա տղամարդ է, որը հետախուզական ծառայություններին հայտնի չէր, իսկ ոստիկանությանը հայտնի էր միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար։

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է Ուիստրեամում, որը գտնվում է Կանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։

Տեղեկություններ են հաղորդվել, որ զոհերը և տուժածները 17-40 տարեկան տղամարդիկ են։

Հայերեն English Русский

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարը ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա

Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. Դատախազությունն ամփոփել է 2025-2026 թթ-ի տվյալները

Կրեմլն իրավական հետևանքներ է խոստացել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում

Փաշինյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում անկլավ-էքսկլավների թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև կդառնա սովորական աշխատանքային հարց