Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը 2026 թվականի առաջին կիսամյակում ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 462 անձի վերաբերյալ։ Հայցերի հիմնական մասը ներկայացվել է Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից՝ համապատասխանաբար 166 և 73 հայց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիությունը հաստատվել է 402 անձի դեպքում, չի հաստատվել 23 անձի դեպքում։ Քաղաքացիությունը հաստատված և չհաստատված անձանց թվի հիման վրա՝ ռեադմիսիոն հայցերի դրական պատասխանների ընդհանուր ցուցանիշը կազմել է 94.6 տոկոս։

Գերատեսչությունից նշում են, որ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ՝ 32 քաղաքացիության երկրից։ Ապաստան հայցողների գերակշիռ մասը՝ 73 տոկոսը, տղամարդիկ են։

Դիմումների թվով առաջատար են եղել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիները։ Ընդհանուր թվի շուրջ 28 տոկոսը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։

Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստականի կարգավիճակ, միաժամանակ՝ 190 դիմումի քննարկման արդյունքում մերժվել է փախստականի կարգավիճակի շնորհումը։

«Կարևոր է նշել, որ ապաստան հայցած անձանց և տվյալ ժամանակահատվածում կայացված որոշումների թվերը չեն վերաբերում նույն դիմումներին․ դրանք կարող են վերաբերել նաև ավելի վաղ ներկայացված ապաստանի դիմումներին»,-նշել են ՆԳՆ-ից:

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 656-ի համեմատ։ Ընդհանուր ցուցանիշն աճել է 59 տոկոսով։

8181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6085-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։

«Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։

2 085 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ։ Այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1 233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։ 295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշում են, որ ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։

2026 թվականի առաջին կիսամյակում կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով։ Աճի զգալի մասը պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ։

Հայերեն English

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս