Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 5515-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աֆրիկյան երկրի Առողջապահության նախարարությանը։

Գերատեսչությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության 51 նոր դեպք։

Մահացածների թիվը 2642 է։ Մահացությունը կազմում է 47,9%։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում ավելի քան 700 մարդ էբոլայի կասկածանքով։ Էբոլայով հիվանդացածների շփումների հսկման մակարդակը կազմում է 85,5%։

Բռկումը, որը մայիսի 15-ին սկսվել է ԿԴՀ-ում և Ուգանդայում, արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այժմ տենդն արձանագրված է ԿԴՀ-ի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը Իտուրիի նահանգն է։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։

Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո հազվագյուտ վիրուսն է, որի դեմ պատվաստանյութը ներկայում դեռ նոր է կլինիկական փորձարկումներ անցնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայի բռնկմանը տվել է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ դրության կարգավիճակ, որն ունի միջազգային նշանակություն:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար