Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ երկրում նորոգվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության ժամանակ վնասված էներգետիկ ենթակառուցվածքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim լրատվական գործակալությունը, այդ մասին օգոստոսի 24-ին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեզ պարտադրված այս պատերազմը զգալի վնաս է հասցրել նավթի, գազի և էներգետիկ ենթակառուցվածքներին, բայց մեր մասնագետները վերանորոգել են դրանք», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը։

Բաղային հայտնել է նաև, որ Իրանը չի ընդունի այն պայմանները, որոնք ԱՄՆ-ն առաջադրում է Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու պատրվակով: «Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում, առանց որևէ կասկածի հաստատակամ են  պետության պաշտպանության հարցում և տեղի չեն գտա ագրեսորի պահանջներին»,- հայտարարել է նա։

Դիվանագետի գնահատմամբ՝ հենց այն երկիրը, որն սկսել է զինված հակամարտությունը, պետք է «պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել  փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները