Լեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը

1 րոպեի ընթերցում

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Լեհաստանում օտարերկրյա քաղաքացիներին տրամադրված աշխատանքային վիզաների քանակը գրեթե կիսով չափ կրճատվել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տվյալները հրապարակել է Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը X-ում:

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին կիսամյակում Լեհաստանում օտարերկրացիները ստացել են 69 000 աշխատանքային վիզա: 2025 թվականի նույն ժամանակահատվածում տրվել է 144 000, իսկ 2024 թվականի հունվար-հունիսին՝ 173 000 նման թույլտվություն, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը:

Ընդ որում, 2026 թվականի առաջին կեսին ոստիկանությունը ձերբակալել է 11 000 օտարերկրացու, որոնք երկրի տարածքում են գտնվել ժամկետանց աշխատանքային թույլտվություններով: 2025 թվականին նման ձերբակալությունները եղել են 70%-ով պակաս:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին երեք տարվա ընթացքում Լեհաստանից օտարերկրյա քաղաքացիների արտաքսումների քանակն աճել է 330%-ով։ 2023 թվականին Լեհաստանից արտաքսվել է 3000 օտարերկրացի։ 2025 թվականին արտաքսումների թիվը հասել է 10 000-ի։ 2026 թվականի առաջին կեսին երկրից արտաքսվել է 6000 օտարերկրյա քաղաքացի։

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար