Գերագույն ռադան Խմարային հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Գերագույն ռադան 312 ձայնով հաստատել է Եվգենի Խմարայի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նա մինչ այս Պաշտպանության նախարարությունը ղեկավարում էր ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով՝ հուլիսին կառավարությունում վերադասավորումներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Խմարայի թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին։

Ռադայում քվեարկությունից առաջ Խմարան դիմել է խորհրդարանի անդամներին և հայտարարել, որ զորացրվել է զինվորական ծառայությունից և այժմ քաղաքացիական անձ է։ Նախարարի պաշտոնում իր գերակա խնդիրների շարքում նա նշել է ռազմաճակատի ամրապնդումը և զինվորականներին զենքով արագ ապահովումը, մեծ և միջին հեռահարության հարվածները ռուսական ռազմական և ռազմավարական օբյեկտներին, ուկրաինական պաշտպանական արդյունաբերության զարգացումը և զենքի արտադրության ավելացումը, զինվորականների պաշտպանությունն ու աջակցությունը, նրանց մարզումը և ծառայության արդար կանոնները, նախագահի, խորհրդարանի, կառավարության, Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարության, զորքերի, արտադրողների և գործընկերների միջև համագործակցության ամրապնդումը։

Խմարան ընդգծել է, որ Ուկրաինան պետք է ստանձնի ռազմավարական նախաձեռնությունը պատերազմում, իսկ այս գործում գլխավոր դեր պետք է խաղան ուկրաինական զենքը և հեռահար հարվածները։

Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններն Ուկրաինայի նախագահի կողմից այս տարվա հուլիսին հայտարարված կառավարության լայնածավալ վերագործարկման հետևանք էին։ Նախորդ կառավարության հրաժարականից հետո պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը նույնպես զրկվեց պաշտոնից, ինչը երկրում ցույցերի առիթ դարձավ։

Ֆեդորովի պաշտոնանկությունից հետո Զելենսկին գեներալ-մայոր Խմարային նշանակեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

Գերագույն ռադան քվեարկությամբ նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակել է Անդրեյ Սիբիհային։

Աշխարհ

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար