ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

2 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի Java ծրագրավորման փորձառու մասնագետների։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից, ներկայացվող հիմնական պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով, 
  • Java ծրագրավորման ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, 
  • Java ծրագրավորման լեզվի և օբյեկտակողմ ծրագրավորման (OOP) սկզբունքների խորքային իմացություն, 
  • Java-ի հիմնական տեխնոլոգիաների և ծրագրային ճարտարապետության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, 
  • տվյալների բազաների, SQL-ի, REST API-ների և ծրագրային համակարգերի ինտեգրման վերաբերյալ գիտելիքներ, 
  • Git-ի և ծրագրային մշակման ժամանակակից գործիքների օգտագործման հմտություններ, 
  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 
  • վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն, 
  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։   

            Դիմելու կարգը

           Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

           Դիմել կարող են՝  

  • ta@sns.am էլ. փոստով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը
  • ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, Java ծրագրավորման ոլորտում աշխատանքային փորձ և ցանկանում եք Ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի և տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Հայերեն

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը