Հայտարարություններ

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

3 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից, ներկայացվող հիմնական պահանջներն են՝  

  • բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով, 
  • տվյալների բազաների կառավարման ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ, 
  • Oracle Database-ի խորքային իմացություն և առնվազն 5 տարվա գործնական աշխատանքային փորձ, 
  • SQL և PL/SQL լեզուների լավ իմացություն և կիրառման հմտություններ, 
  • տվյալների բազաների նախագծման, կառուցվածքի մշակման և օպտիմալացման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, 
  • տվյալների բազաների աշխատանքի մոնիթորինգի, կատարողականության (performance) վերլուծության և օպտիմալացման հմտություններ,
  • Oracle Database-ի պահուստավորման, վերականգնման և տվյալների ամբողջականության ապահովման վերաբերյալ գիտելիքներ, 
  • տվյալների բազաների անվտանգության, հասանելիության և օգտատերերի իրավունքների կառավարման վերաբերյալ գիտելիքներ, 
  • տվյալների բազաների ինտեգրման և տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության սկզբունքների իմացություն, 
  • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 
  • վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն, 
  • տարիքը՝ մինչև 40 տարեկան։   

Դիմելու կարգը

Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։  

Դիմել կարող են՝  

  • [email protected] էլ. փոստով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը
  • ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, տվյալների բազաների կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և Oracle Database-ի հետ աշխատելու խորքային գիտելիքներ, և ցանկանում եք ձեր մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները ներդնել պետական նշանակության տեղեկատվական համակարգերի զարգացման, սպասարկման և տվյալների կառավարման գործընթացներում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում