ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների
2 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից, ներկայացվող հիմնական պահանջներն են՝
բարձրագույն կրթություն՝ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի կամ հարակից մասնագիտություններով,
ոլորտային մասնագիտական աշխատանքային փորձ,
ռադիոֆիզիկայի և հարակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ խորքային մասնագիտական գիտելիքներ,
հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն,
համակարգչային և մասնագիտական ծրագրերից օգտվելու հմտություններ,
վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն,
տարիքը՝ մինչև 40 տարեկան։
Դիմելու կարգը
Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։
Դիմել կարող են՝
- [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը
- ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով
«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, ոլորտային աշխատանքային փորձ և ցանկանում եք ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի իրականացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։