Միացյալ Նահանգներ

Վենեսուելայում արդյունահանվող նավթի կեսն արտահանվում է ԱՄՆ. էներգետիկայի փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում արդյունահանվող նավթի կեսն արտահանվում է ԱՄՆ. էներգետիկայի փոխնախարար

ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Քայլ Հաուսթվեյթը հայտարարել է, որ Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտավորապես կեսն արտահանվում է Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Վերջին երկու ամսվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է ավելի քան 500 000 բարել նավթ, այսինքն՝ Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտավորապես կեսը, մտնում ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններ, որոնք կառուցվել են հատուկ այս նավթը վերամշակելու համար», - ասել է Հաուսթվեյթը Հյուսթոնում կայացած միջոցառման ժամանակ։

Նա հավելել է, որ Վենեսուելան ներկայում արդյունահանում է օրական մոտավորապես 1,25 միլիոն բարել նավթ։

Նրա խոսքով՝ «սա հիանալի էներգետիկ գործընկերություն է», որի արդյունքում երկու կողմն էլ իրական օգուտ է ստանում։

Պաշտոնյան նաև նշել է, որ Վենեսուելայում առաջընթաց է դիտվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում