Հայաստան

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

1 րոպեի ընթերցում

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծ օղիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում և իրացնում։ «Արմենպրես»-ին ՆԳՆ-ից տեղեկացրին, որ հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ի ցերեկը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալել են երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։

 Զուգահեռ ոստիկանները հսկողություն են սահմանել այն ավտոտնակների մոտ, որտեղից, ըստ տեղեկության, երիտասարդը վերցրել էր կեղծ օղիները։

 «Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ երկու օրերին զննություններ են կատարվել ավտոտնակներում․ հայտնաբերվել են` շշալցված տարատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ և այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է»,-տեղեկացրին ՆԳն-ից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում