Հայաստան

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են  մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց երեք կանանց պարանոցներից ոսկյա շղթա գողացած անձին։

«Արմենպրես»-ին Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։

«Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9․40-ին, մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվել և տեղափոխվել է  Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը խոստովանել է ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս չորս կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում, և տուժողները դարձյալ տարեց կանայք էին»,-տեղեկացրին ՆԳՆ-ից։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում