Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում oգոստոսի 19-ին՝ փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, շչակները Նոր Արթիկ բնակավայրում կգործարկվեն ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ժամը 12։00-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում շչակները կգործարկվեն Զարինջա բնակավայրում։
ՆԳՆ-ից խնդրում են չանհանգստանալ: