Ռուսաստան

Մոսկվայից արտաքսված միգրանտների թիվը 2026 թվականին կրկնակի աճել է

1 րոպեի ընթերցում

Մոսկվայից արտաքսված միգրանտների թիվը 2026 թվականին կրկնակի աճել է

Միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար Մոսկվայից 2026 թ. առաջին կեսին կրկնակի ավելի շատ միգրանտ է արտաքսվել, քան 2025 թ. համապատասխան ժամանակաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Դատական պրիստավների դաշնային ծառայության տվյալներով՝ 2026 թ. առաջին կեսին միայն Մոսկվայում միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսված օտարերկրյա քաղաքացիների թիվը կրկնապատկվել է՝ 8300-ից հասնելով 16 000-ի», - Վոլոդինն օգոստոսի 18-ին գրել է Max-ի իր ալիքում։

Միևնույն ժամանակ, Վոլոդինը հավելել է, որ «եթե խոսենք այն բոլոր իրավախախտումների մասին, որոնք միգրանտները կատարել են 2026 թ. առաջին վեց ամսվա ընթացքում, ապա երկրից վարչական վտարման վերաբերյալ ընդունված որոշումների թիվը կազմել է մոտավորապես 100 000:

«Սա 2,6 անգամ ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ», - հավելել է Վոլոդինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում