Հայաստան

Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ

6 րոպեի ընթերցում

Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 503 հազար դրամ:

Տավուշի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 13 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 16 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Արարատի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 6 միլիոն 700 հազար դրամ: Արարատի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ։

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 5 միլիոն 740 հազար դրամ:

Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ:

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակու քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 4 միլիոն 369 հազար դրամ:

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 9 մեղադրական դատավճիռ:

Լոռու կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 3 միլիոն 459 հազար դրամ:

Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ:

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 3 միլիոն 135 հազար դրամ:

Սիսիանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 3 մեղադրական դատավճիռ:

Կապանի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 2 միլիոն 386 հազար դրամ:

Կապանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ:

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 1 միլիոն 912 հազար դրամ:

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ:

Առանձնապես ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում