Հայաստան

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

1 րոպեի ընթերցում

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման դեպք են բացահայտել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին կատարված ստուգման ընթացքում տարածքում հայտնաբերվել են ընկերություններից մեկին պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ բեռնված ավազակոպճային հանքանյութով։

Տարածքում եղել է շուրջ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը նախատեսվում էր տեղափոխել Վարդանիձորում գտնվող երրորդ ընկերության արտադրամաս՝ մշակման նպատակով։

Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, իսկ էքսկավատորը վերցվել է հսկողության։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում