Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեու թյան մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Արմեն Գրիգորյանը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի օգոստոսից։ 

Հայերեն فارسی ქართული Русский Türkçe 中文